18:15 19 դեկտեմբերի, 2012Բարսելոնայի «Վալ դե Խեբրոն» հիվանդանոցից ուղիղ հեռարձակում կազմակերպած իսպանական Sport-ը հայտնում է, որ դեկտեմբերի 19-ին այս հիվանդանոց տեղափոխված «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կվիրահատվի դեկտեմբերի 20-ին։ Վիլանովան հարականջային թքագեղձի քաղցկեղային ուռուցք ունի։
Բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հայտարարելով, որ հայտնաբերված քաղցկեղային հանգույցը 2,5 սմ հեռու է անցած տարի հեռացվածք ուռուցքի տեղից։
Այս վիրահատությունը նախորդից ավելի թեթեւ պետք է լինի։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, ապա Վիլանովան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից։
Այս ըթնացքում «Բարսելոնայի» ղեկավարությունը հերքում է այլ մարզիչների հետ որեւէ բանակցություն վարելու մասին լուրերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.