01:43  ,  8 հունվարի, 2026

«Ինտերը» պարտության մատնեց «Պարմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Պարմային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

42-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Ավելացված 8-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարման» 15-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Պարմա» - «Ինտեր»՝ 0:2 

Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Տյուրամ, 90+8

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news