01:43 8 հունվարի, 2026Իտալիայի առաջնության 19-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Պարմային» եւ հաղթեց 2:0 հաշվով։
42-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Ավելացված 8-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարման» 15-րդն է՝ 18 միավոր։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Պարմա» - «Ինտեր»՝ 0:2
Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Տյուրամ, 90+8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.