Ռուսական Sportbox-ը հարցում է անցկացրել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբների մարզիչների շրջանում՝ որոշելու անցնող տարում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին։
Լավագույնի կոչմանն արժանացել է «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը, որը ստացել է չորս առաջին ձայն, երկու երկրորդ եւ մեկ երրորդ՝ վաստակելով 17 միավոր։ Իգոր Դենիսովն («Զենիթ») ու Սամուել Էտո՝Օ-ն («Անժի») կիսել են երկրորդ տեղը՝ 11-ական միավոր։ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 17-րդն է՝ 1 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում