14:26 12 դեկտեմբերի, 2012Ռուսական Sportbox-ը հարցում է անցկացրել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբների մարզիչների շրջանում՝ որոշելու անցնող տարում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին։
Լավագույնի կոչմանն արժանացել է «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը, որը ստացել է չորս առաջին ձայն, երկու երկրորդ եւ մեկ երրորդ՝ վաստակելով 17 միավոր։ Իգոր Դենիսովն («Զենիթ») ու Սամուել Էտո՝Օ-ն («Անժի») կիսել են երկրորդ տեղը՝ 11-ական միավոր։ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 17-րդն է՝ 1 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.