Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց երկրի գավաթի խաղարկությունում։
1/32 եզրափակիչում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հյուրընկալվեց երրորդ լիգան ներկայացնող «Վեհենին» (Վիսբադեն) եւ առավելության հասավ 3:2 հաշվով (տեսանյութ)։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ 51-րդ րոպեին չեմպիոնների երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
64-րդ եւ 70-րդ րոպեին «Բավարիայի» դարպասը գրավեց Գերմանիան ներկայացնող հարձակվող Ֆաթիհ Կայան։
«Բավարիան» հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի