00:49 28 օգոստոսի, 2025Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց երկրի գավաթի խաղարկությունում։
1/32 եզրափակիչում բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հյուրընկալվեց երրորդ լիգան ներկայացնող «Վեհենին» (Վիսբադեն) եւ առավելության հասավ 3:2 հաշվով (տեսանյութ)։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ 51-րդ րոպեին չեմպիոնների երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
64-րդ եւ 70-րդ րոպեին «Բավարիայի» դարպասը գրավեց Գերմանիան ներկայացնող հարձակվող Ֆաթիհ Կայան։
«Բավարիան» հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.