09:22  ,  1 օգոստոսի, 2025

«Նոայի» բոսնիացի նորեկը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոային» է միացել 27-ամյա բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։

Նա երեւանյան ակումբ է տեղափոխվել «Զրինսկի Մոստարից», որի կազմում դարձել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն, գավաթակիր և գուպերգավաթակիր։

«Նոան» Մուլահուսեյնովիչի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Նա հանդես կգա 32 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news