15:23  ,  29 հուլիսի, 2025

«Փյունիկը» մեկնեց Հունգարիա (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» մեկնեց Հունգարիա։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Դյորին»։

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Փյունիկը»։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

«Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» հաջորդ փուլում կմրցի ԱԻԿ (Շվեդիա) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news