16:49  ,  7 հուլիսի, 2025

Երեւանի «Արարատը» ներկայացրեց գլխավոր մարզիչին

Հաստատվել է Երևանի «Արարատի» մարզչական շտաբի կազմը 2025/26 մրցաշրջանի համար։

Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է փորձառու մասնագետ Ալբերտ Սաֆարյանը։ 63-ամյա մարզիչն ունի երկարամյա և հարուստ փորձ հայկական ակումբներում, այդ թվում՝ «Արարատում», որտեղ նա աշխատել է 2009–2013 և 2016–2019 թվականներին։

Մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն Գևորգ Պողոսյանն ու Ռաֆայել Սաֆարյանը։

Թիմին միացել է նաև դարպասապահների նոր մարզիչ՝ 37-ամյա Էրիկ Խաչատրյանը, որը մինչ այս աշխատել է «Լեռնային Արցախ» ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news