23:05  ,  2 հուլիսի, 2025

Մարիուս Նուբիսին՝ «Փյունիկի» խաղացող

Կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին համալրել է «Փյունիկը», հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Մարիուս Նուբիսիի նախորդ թիմն «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2024 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 31 խաղ, դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Կամերունցի ֆուտբոլիստը 18 գոլով դարձել է Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 թթ. առաջնության երկրորդ ռմբարկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news