Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ազգային թիմի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով): Երեք օր անց Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։
Կոսովո են մեկնում հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Անատոլի Այվազովի եւ Դավիթ Հակոբյանի:
Կոսովոյի հետ դիմակայությանը ազգային հավաքականին չեն օգնի առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսը, մասնավորապես՝ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը, որը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը եւս պատրաստվում է վիրահատության եւ այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով երկու ընկերական հանդիպումներին չեն մասնակցի նաեւ Վահան Բիչախչյանը եւ Ուգոչուկվու Իվուն։
Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում էին հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան - «Վան»
Անատոլի Այվազով - «Վան»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան - «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան - «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան - «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի