Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի Ferrari F2001 մրցումային բոլիդը RM Sothebyʼs աճուրդում վաճառվել է 15,98 միլիոն եվրոյով։ Նախնական գինը 8 միլիոն եվրո էր, հաղորդում է The New York Times-ը։ Գնորդի անունը չի նշվում։
Այդ բոլիդով Շումախերը 2001-ին հաղթել է Հունգարիայի եւ Մոնակոյի Մեծ մրցանակներում եւ դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն։
Ferrari F2001-ը աճուրդում վաճառված ամենաթանկ բոլիդն է Շումախերի հավաքածուից։
Պատմության մեջ ավելի թանկ վաճառվել է երեք մեքենա։ Պատմական ռեկորդը գրանցվել է այս տարի։ 1950-ականների Ֆորմուլա-1-ի Mercedes W196-ը վաճառվել էր 51,2 միլիոն եվրոյով։
56-ամյա Շումախերը 2013 թվականին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկից ընկնելու հետեւանքով ստացած գանգուղեղային վնասվածքից հետո բուժում է ստանում տնային պայմաններում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի