10:05 26 մայիսի, 2025Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի Ferrari F2001 մրցումային բոլիդը RM Sothebyʼs աճուրդում վաճառվել է 15,98 միլիոն եվրոյով։ Նախնական գինը 8 միլիոն եվրո էր, հաղորդում է The New York Times-ը։ Գնորդի անունը չի նշվում։
Այդ բոլիդով Շումախերը 2001-ին հաղթել է Հունգարիայի եւ Մոնակոյի Մեծ մրցանակներում եւ դարձել Ֆորմուլա-1-ի չեմպիոն։
Ferrari F2001-ը աճուրդում վաճառված ամենաթանկ բոլիդն է Շումախերի հավաքածուից։
Պատմության մեջ ավելի թանկ վաճառվել է երեք մեքենա։ Պատմական ռեկորդը գրանցվել է այս տարի։ 1950-ականների Ֆորմուլա-1-ի Mercedes W196-ը վաճառվել էր 51,2 միլիոն եվրոյով։
56-ամյա Շումախերը 2013 թվականին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկից ընկնելու հետեւանքով ստացած գանգուղեղային վնասվածքից հետո բուժում է ստանում տնային պայմաններում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.