«Նոան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմն ընդունեց անցած տարվա չեմպիոն «Փյունիկին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Նոայի» գոլերը խփեցին 34-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու 31-ամյա բոսնիացի պաշտպան Ներմին Զոլոտիչը։
«Փյունիկից» աչքի ընկավ 26-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։
27 խաղից հետո «Նոան» վաստակեց 71 միավոր եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը 26 խաղ է անցկացրել։ «Փյունիկը» (28 խաղ) չորրորդն է՝ 50 միավոր։
Հայաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Նոա» - «Փյունիկ»՝ 2:1
Հովհաննես Համբարձումյան, 17, Ներմին Զոլոտիչ, 22 - Դանիիլ Կուլիկով, 45+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի
16:42 , 22 սեպտեմբերի
16:19 , 22 սեպտեմբերի 
15:39 , 22 սեպտեմբերի
14:54 , 22 սեպտեմբերի