20:19  ,  19 ապրիլի, 2025

«Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց 4:3 հաշվով:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն եւ բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան, որը դարձավ դուբլի հեղինակ։ Հաղթական գոլը նա խփեց ավելացված ժամանակում 11-մետրանոցից։

«Սելտայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։

«Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սելտան» 7-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 4:3

Ֆերան Տորես, 12, Դանի Օլմո, 64, Ռաֆինյա, 68, 90+7, 11մ - Բորխա Իգլեսիաս, 15, 52, 62

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում