20:19 19 ապրիլի, 2025Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց 4:3 հաշվով:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն եւ բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյան, որը դարձավ դուբլի հեղինակ։ Հաղթական գոլը նա խփեց ավելացված ժամանակում 11-մետրանոցից։
«Սելտայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։
«Բարսելոնան» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սելտան» 7-րդն է՝ 43 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բարսելոնա» - «Սելտա»՝ 4:3
Ֆերան Տորես, 12, Դանի Օլմո, 64, Ռաֆինյա, 68, 90+7, 11մ - Բորխա Իգլեսիաս, 15, 52, 62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.