Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» (1։0) խաղից հետո Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների քննադատության թիրախում։
Daily Mail-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հանդես եկած վատագույն անգլիական ակումբն է։ Մանչինիի թիմը վաստակեց ընդամենը 3 միավոր եւ զբաղեցնելով խմբում վերջին տեղը՝ դուրս մնաց եվրագավաթներից։ Թիմը 3 ոչ ոքի է խաղացել՝ պարտվելով մյուս 3 խաղերում։
Ավելի վաղ Մանչինին հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պայքարելու է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։ Իտալացի մասնագետի խոսքով՝ ակումբի ղեկավարները գիտեն, որ թիմը պետք է 3-4 տարի անցկացնի Չեմպիոնների լիգայում լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունենալու համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի