11:01 5 դեկտեմբերի, 2012Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Բորուսիա» - «Մանչեսթեր Սիթի» (1։0) խաղից հետո Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների քննադատության թիրախում։
Daily Mail-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հանդես եկած վատագույն անգլիական ակումբն է։ Մանչինիի թիմը վաստակեց ընդամենը 3 միավոր եւ զբաղեցնելով խմբում վերջին տեղը՝ դուրս մնաց եվրագավաթներից։ Թիմը 3 ոչ ոքի է խաղացել՝ պարտվելով մյուս 3 խաղերում։
Ավելի վաղ Մանչինին հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պայքարելու է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար։ Իտալացի մասնագետի խոսքով՝ ակումբի ղեկավարները գիտեն, որ թիմը պետք է 3-4 տարի անցկացնի Չեմպիոնների լիգայում լուրջ հաջողությունների ակնկալիքներ ունենալու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.