17:31  ,  5 ապրիլի, 2025

«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ բաց թողեց առավելությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

49-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի սենեգալցի հարձակվող Իլիման Նդիայեն։

«Արսենալը» 62 միավորով երկրորդն է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած առաջատար «Լիվերպուլից» հետ է 11 միավոր։ «Էվերտոնը» 14-րդն է՝ 35 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Իլիման Նդիայե, 49, 11մ - Լեանդրո Տրոսարդ, 34

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում