17:31 5 ապրիլի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ բաց թողեց առավելությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
49-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի սենեգալցի հարձակվող Իլիման Նդիայեն։
«Արսենալը» 62 միավորով երկրորդն է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած առաջատար «Լիվերպուլից» հետ է 11 միավոր։ «Էվերտոնը» 14-րդն է՝ 35 միավոր։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Էվերտոն» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)
Իլիման Նդիայե, 49, 11մ - Լեանդրո Տրոսարդ, 34
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.