Իսպանական Marca թերթն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Արքայական ակումբից հեռանալու մասին տեղեկություններին:
Թերթը նշում է, որ «Ռեալն» արդեն փոխարինող է փնտրում պորտուգալացի մասնագետին: Ակումբի ղեկավարությունը երկու տարբերակ է քննարկում: Առաջնային թեկնածուների թվում են Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը եւ ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորող Կարլո Անչելոտին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախապատվությունը տալիս է Անչելոտիին՝ կարծելով, որ իտալացին համապատասխանում է Իսպանիայի 32-ակի չեմպիոնի պահանջներին:
«Ռեալի» նոր մարզիչը պետք է կարողանա լեզու գտնել աստղերի հետ, աշխատած լինի եվրոպական առաջատար առաջնություններում կամ Չեմպիոնների լիգայում հաջողություններ ունեցած թիմում եւ կարողանա աշխատել մամուլի քննադատության ներքո, գրում է Marca-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի