12:09 4 դեկտեմբերի, 2012Իսպանական Marca թերթն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Արքայական ակումբից հեռանալու մասին տեղեկություններին:
Թերթը նշում է, որ «Ռեալն» արդեն փոխարինող է փնտրում պորտուգալացի մասնագետին: Ակումբի ղեկավարությունը երկու տարբերակ է քննարկում: Առաջնային թեկնածուների թվում են Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը եւ ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորող Կարլո Անչելոտին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախապատվությունը տալիս է Անչելոտիին՝ կարծելով, որ իտալացին համապատասխանում է Իսպանիայի 32-ակի չեմպիոնի պահանջներին:
«Ռեալի» նոր մարզիչը պետք է կարողանա լեզու գտնել աստղերի հետ, աշխատած լինի եվրոպական առաջատար առաջնություններում կամ Չեմպիոնների լիգայում հաջողություններ ունեցած թիմում եւ կարողանա աշխատել մամուլի քննադատության ներքո, գրում է Marca-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.