21:43  ,  2 մարտի, 2025

49 տարեկանում մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Բուվայսար Սայտիեւը

49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Բուվայսար Սայտիեւը։ Նախնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի կանգն է, հաղորդում է championat.com-ը։

Բուվայսար Սայտիեւը օլիմպիական տիտղոսները նվաճել է 1996, 2004, 2008 թվականների Խաղերում։

Նա նաեւ աշխարհի վեցակի (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Եվրոպայի վեցակի  (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006) չեմպիոն է, Ռուսաստանի քառակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում