01:42  ,  27 փետրվարի, 2025

Գերմանիայի գավաթ․ «ՌԲ Լայպցիգը» նվաճեց կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը

«ՌԲ Լայպցիգը» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։

Գերմանացի Մարկո Ռոզեի գլխավորած թիմը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։

11-մետրանոցից աչքի ընկավ սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել էին նաեւ Լեւերկուզենի «Բայերը», «Շտուտգարտը» եւ «Արմինիան»։

Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«ՌԲ Լայպցիգ» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Բենիամին Շեշկո, 69, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News