23:28  ,  29 հոկտեմբերի, 2024

«Բայերը», «Աուգսբուրգն» ու «ՌԲ Լայպցիգը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկությունում մեկնարկել են 1/16 եզրափակիչի հանդիպումները։

Չեմպիոն «Բայերը» տանը 3:0 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Էլվերսբերգին»՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Դուբլի հեղինակ դարձավ չեխ հարձակվող Պատրիկ Շիկը, որն աչքի ընկավ երկրորդ եւ 9-րդ րոպեներին։ 36-րդ րոպեին հաշիվը 3:0 դարձրեց իսպանացի կիսապաշտպան Ալեքս Գարսիան։

«ՌԲ Լայպցիգը» 4:2 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին», «Աուգսբուրգն» ուժեղ էր «Շալկեից»` 3:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում