21:55  ,  28 օգոստոսի, 2024

Գերմանիայի գավաթ․ «Բայերը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բայերը» հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Գերմանիայի գավաթի խաղարկությունում։

1/32 եզրափակիչում իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Կառլ Ցեյսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Յոնաս Հոֆմանը (տեսանյութ)։

«Բայերը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news