00:40  ,  17 օգոստոսի, 2024

Գերմանիայի գավաթ․ «Բավարիան» դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ուլմին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Ուլմ» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 12, 15, Քինգսլի Քոման, 79, Հարի Քեյն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news