01:52  ,  6 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ֆուտբոլի Ֆրանսիայի թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց Եգիպտոսին եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Թիերի Անրիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց Եգիպտոսի հավաքականին՝ 3:1:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Եգիպտոսի թիմի եւ եգիպտական «Պիրամիդսի» 23-ամյա կիսապաշտպան Մահմուդ Սաբերը։

83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» 27-ամյա հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Մատետան դուբլ ձեւակերպեց։ 108-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան, որը 2:1 հաշվով պարտության էր մատնել Մարոկկոյի թիմին։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news