01:52 6 օգոստոսի, 2024Ֆուտբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Թիերի Անրիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց Եգիպտոսի հավաքականին՝ 3:1:
62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Եգիպտոսի թիմի եւ եգիպտական «Պիրամիդսի» 23-ամյա կիսապաշտպան Մահմուդ Սաբերը։
83-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» 27-ամյա հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Մատետան դուբլ ձեւակերպեց։ 108-րդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան, որը 2:1 հաշվով պարտության էր մատնել Մարոկկոյի թիմին։
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Le but d’Olise
— Equipe de France (@equipedefrance) August 5, 2024
3-1 | #FRAEGY | #Paris2024
pic.twitter.com/Ybl8m82Mc2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.