Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի դիրքորոշումը կանանց մրցումներին տղամարդու գենետիկ քրոմոսոմներով մարզիկների մասնակցությունը թույլատրելու հարցում։
«Ես համաձայն չեմ ՄՕԿ-ի դիրքորոշման հետ եւ արդեն շատ տարիներ փորձում եմ բացատրել, որ ծայրահեղության հասցրած թեզերը ռիսկի են ենթարկում կանանց իրավունքները։ Կարծում եմ՝ տղամարդուն բնորոշ գենետիկ առանձնահատկություններ ունեցողներին չի կարելի թույլ տալ մասնակցել կանանց մրցումներին, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք որեւէ մեկին խտրականության ենթարկել, այլ քանի որ ցանկանում ենք պաշտպանել մարզուհիների իրավունքը մրցել հավասար պայմաններում»,- Մելոնիի խոսքը մեջբերում է RaiNews-ը։
Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի