21:38 2 օգոստոսի, 2024Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի դիրքորոշումը կանանց մրցումներին տղամարդու գենետիկ քրոմոսոմներով մարզիկների մասնակցությունը թույլատրելու հարցում։
«Ես համաձայն չեմ ՄՕԿ-ի դիրքորոշման հետ եւ արդեն շատ տարիներ փորձում եմ բացատրել, որ ծայրահեղության հասցրած թեզերը ռիսկի են ենթարկում կանանց իրավունքները։ Կարծում եմ՝ տղամարդուն բնորոշ գենետիկ առանձնահատկություններ ունեցողներին չի կարելի թույլ տալ մասնակցել կանանց մրցումներին, բայց ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք որեւէ մեկին խտրականության ենթարկել, այլ քանի որ ցանկանում ենք պաշտպանել մարզուհիների իրավունքը մրցել հավասար պայմաններում»,- Մելոնիի խոսքը մեջբերում է RaiNews-ը։
Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.