Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքամարտի կանանց մրցաշարում գենդերային թեստը չանցած մարզիկների մասնակցության հետ կապված սկանդալը զարգացում է ունեցել։ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում ալժիրցի Իման Խելիֆը 46 վայրկյանում հաղթել է իտալուհի Անջելա Կարինիին, որը դեմքին երկու հարված ստանալուց հետո հրաժարվել է շարունակել պայքարը։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու պատճառով (երկու կանացի սեռական XX քրոմոսոմների փոխարեն տղամարդու XY քրոմոսոմներ ունեցող)։ Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց թույլատրելի սահմանից զգալիորեն բարձր էր եղել։ Սակայն 2024-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ Իման Խելիֆը կին է եւ կարող է մասնակցել Խաղերին։
Մենամարտից հետո Անջելա Կարինին արտասվել է եւ հայտարարել, որ երբեք կանանց բռնքամարտում այդ հզորության հարվածներ չի ստացել եւ քթի ուժեղ ցավի պատճառով է ստիպված եղել լքել պայքարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի