21:21  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Վրաստանն ունի չեմպիոն (տեսանյութ)

Վրաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ Ձյուդոյի մրցաշարում չեմպիոնի տիտղոսը 90 կգ քաշային կարգում նվաճեց Լաշա Բեկաուրին։ Եզրափակիչում նա 10:1 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Սանշիրո Մուրաոյին։

Բեկաուրին դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Նա տիտղոսը նվաճել էր նաեւ երեք տարի առաջ Տոկիոյի Խաղերում։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան ֆրանսիացի Մաքսիմ-Գաել Նգայա Ամբուն եւ հույն Թեոդորոս Ցելիդիսը։

Վրաստանը երկրորդ մեդալը նվաճեց Փարիզի Խաղերում։ Ձյուդոյի մրցաշարում տղամարդկանց 81 կգ քաշային կարգի արծաթե մեդալը նվաճել էր Թաթո Գրիգալաշվիլին։

Կանանց 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց խորվաթ Բարբարա Մատիչը, որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց գերմանացի Միրիամ Բուտկերայթին։ Բրոնզե մեդալակիրներ դարձան ավստրիացի Միխայել Պոլերեսը եւ բելգիացի Գաբրիելա Վիլեմսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում