21:21 31 հուլիսի, 2024Վրաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ Ձյուդոյի մրցաշարում չեմպիոնի տիտղոսը 90 կգ քաշային կարգում նվաճեց Լաշա Բեկաուրին։ Եզրափակիչում նա 10:1 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Սանշիրո Մուրաոյին։
Բեկաուրին դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ Նա տիտղոսը նվաճել էր նաեւ երեք տարի առաջ Տոկիոյի Խաղերում։
Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան ֆրանսիացի Մաքսիմ-Գաել Նգայա Ամբուն եւ հույն Թեոդորոս Ցելիդիսը։
Վրաստանը երկրորդ մեդալը նվաճեց Փարիզի Խաղերում։ Ձյուդոյի մրցաշարում տղամարդկանց 81 կգ քաշային կարգի արծաթե մեդալը նվաճել էր Թաթո Գրիգալաշվիլին։
Կանանց 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց խորվաթ Բարբարա Մատիչը, որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց գերմանացի Միրիամ Բուտկերայթին։ Բրոնզե մեդալակիրներ դարձան ավստրիացի Միխայել Պոլերեսը եւ բելգիացի Գաբրիելա Վիլեմսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.