11:34  ,  8 հուլիսի, 2024

Ժոաու Պալինյան բուժզննում է անցել «Բավարիայում»

Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա հենակետային կիսապաշտպան Ժոաու Պալինյան անգլիական «Ֆուլհեմից» կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։

Նա արդեն բուժզննում է անցել գերմանական ակումբում, հաղորդում է Sky Sport-ը։

Ժոաու Պալինյայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English