18:55  ,  18 հուլիսի, 2024

«Բարսելոնան» ակտիվ բանակցում է՝ փորձելով կանխել Նիկո Ուիլյամսի տրանսֆերը Պրեմիեր լիգա

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» ակտիվ բանակցում է Բիլբաոյի «Աթլետիկի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ՝ փորձելով կանխել նրա հնարավոր տրանսֆերն Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Մի շարք առաջատար անգլիական ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։

Անցած ակումբային մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը մասնակցել է 48 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Նիկո Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում