15:18  ,  18 հուլիսի, 2024

Լամին Յամալը դարձել է ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի տարնսֆերային արժեքը Եվրո-2024-ից հետո աճել է 30 միլիոն եվրոյով եւ կազմում է 120 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի հաշվարկի։

Նա դարձել է ամենաթանկ 17-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ։

Լամին Յամալը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցած եւ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում