17:25  ,  18 հուլիսի, 2024

Ադրիեն Ռաբյոն հեռացավ «Յուվենտուսից»

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հեռացավ «Յուվենտուսից»։ Նա չի երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ եւ ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է «Յուվենտուսի» կայքը։

«Յուվենտուսը» Ադրիեն Ռաբյոյին առաջարկել է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։

Իտալիայի անցած առաջնությունում Ռաբյոն մասնակցել է 31 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում