19:11  ,  18 հուլիսի, 2024

Օբամեյանգը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

35-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ֆրանսիական «Մարսելից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիա»։

Օբամեյանգը սաուդյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 34 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Օբամեյանգը 10 գոլով դարձել էր լավագույն ռմբարկու։

Այս ամիս «Ալ Կադիսիա» էր տեղափոխվել նաեւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում