16:25  ,  18 հուլիսի, 2024

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խոսե Ռեյնան պայմանագիր կնքեց «Կոմոյի» հետ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խոսե Ռեյնան միացավ իտալական «Կոմոյին»։ Ա Սերիայի նորեկը 41-ամյա իսպանացի դարպասապահի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո Պեպե Ռեյնան ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր իսպանական «Վիլյառեալից»։

Պեպե Ռեյնան Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի (2010) ու Եվրոպայի (2008, 2012) չեմպիոն։

Ակումբային կարիերայում նա հանդես է եկել նաեւ «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում», «Աստոն Վիլայում» եւ «Լացիոյում»։

«Կոմոյի» փաստացի մարզիչն է իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը, որի հետ Ռեյնան խաղացել է Իսպանիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում