19:48  ,  18 հուլիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ «Ուրարտուն» առաջին խաղակեսում հաղթեց «Կալեւին»

Երեւանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ընդունել է էստոնական «Կալեւին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։

12-րդ րոպեին հարձակվող Էդգար Մովսեսյանի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։

Ընդմիջում է։

Էստոնիայում տեղի ունեցած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Ուրարտուն»։

«Ուրարտու»․ Հայկ Ղազարյան, Իսաակ Բարի, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Միքայել Միրզոյան, Արտյոմ Պոլյարուս, Նարեկ Աղասարյան, Արման Ղազարյան, Այուբ Աբու, Էդգար Մովսեսյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում