10:37  ,  3 հուլիսի, 2024

Վրաստանի թիմին դիմավորել են Թբիլիսիում․ Ֆուտբոլիստներն արժանացել են պետական շքանշանի (տեսանյութ)

Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի խաղացողներն ու մարզիչները երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրամանագրով արժանացել են Պատվո շքանշանի Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։

Պարգեւատրումը տեղի է ունեցել Թբիլիսիի Ազատության հրապարակում։

Հազարավոր մարդիկ են դիմավորել վրացի ֆուտբոլիստներին։

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Վրաստանը 1:4 հաշվով պարտվել էր իսպանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս