08:34  ,  3 հուլիսի, 2024

Ամերիկայի գավաթ․ Վինիսիուսը չի օգնի Բրազիլիային 1/4 եզրափակիչում

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպմանը դեղին քարտերի պատճառով։

Խմբային փուլի երրորդ տուրի խաղում Վինիսիուսը դեղին քարտ է ստացել մրցակցի դեմքին հարվածելու համար։ Բրազիլիան 1:1 հաշվով է խաղացել Կոլումբիայի հետ եւ 5 միավորով գրավել երկրորդ տեղը D խմբում։

Վինիսիուսը դեղին քարտ էր ստացել նաեւ երկրորդ տուրի խաղում։ Բրազիլիան 4:1 հաշվով հաղթել էր Պարագվային։

Քառորդ եզրափակիչում Բրազիլիան հուլիսի 7-ին կմրցի Ուրուգվայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում