12:58  ,  5 հուլիսի, 2024

Նագելսման․ Վստահ ենք, որ կկարողանանք ցուցադրել գերազանց խաղ

Գերմանիայի հավաքականի 36-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Իսպանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչից առաջ խոսել է Բունդեսթիմի պատրաստության մասին։

«Հույս ունեմ, որ մենք ավարտին ենք հասցրել նախապատրաստական աշխատանքը։ Մենք որոշել ենք, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմում։

Նախօրեին անհատական զրույցներ ենք ունեցել, շատ տեսանյութեր ենք դիտել։ Մենք լավ ենք պատրաստված եւ վստահ ենք, որ կկարողանանք ցուցադրել գերազանց խաղ»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Իսպանիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում