10:19  ,  5 հուլիսի, 2024

Նոյեր․ Երբեք մի ասա երբեք, բայց ես Սաուդյան Արաբիա կամ Կատար չէի տեղափոխվի

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը չի դիտարկում կարիերան արաբական երկրներում շարունակելու տարբերակը։

«Երբեք մի ասա երբեք, բայց ես Սաուդյան Արաբիա կամ Կատար չէի տեղափոխվի։ Ամերիկյան ՄԼՍ-ը դեռ տարբերակ է։ Ես այդ մասին խոսել եմ Բաստիան Շվայնշտայգերի հետ, որը խաղացել է ԱՄՆ-ում։

Բայց պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել։ ԱՄՆ-ում շատ են խաղում արհեստական խոտածածկի վրա, ինչը լավ չէ դարպասապահի համար»,- Նոյերի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։

Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում