08:16  ,  5 հուլիսի, 2024

Տոնի Կրոս․ Չէի վերադառնա հավաքական, եթե մտածեի, որ Եվրո-2024-ի տիտղոսը նվաճելու շանս չկա

Գերմանիայի հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է տեւական դադարից հետո վերադարձել հավաքական՝ ընդունելով Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հրավերը։

«Վերադարձս կապված է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու նպատակի հետ։ Չէի վերադառնա, եթե մտածեի, որ Եվրո-2024-ի տիտղոսը նվաճելու շանս չկա։

Կարեւոր հանդիպումներում հաղթում են կիսապաշտպանության ուժեղ կենտրոնի շնորհիվ։ Խաղադաշտի կենտրոնում գերակայություն ունեցող թիմը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն է ունենում»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Եվրո-2024-ից հետո Տոնի Կրոսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English