09:04  ,  5 հուլիսի, 2024

Ալեքս Ֆերգյուսոն․ Չեմ կարող պատկերացնել Ռոնալդուին 2026-ի աշխարհի առաջնությունում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը քիչ հավանական է համարում, որ Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Ես չեմ կարող պատկերացնել Ռոնալդուին այդ տարիքում 2026-ի աշխարհի առաջնությունում։ Առաջիկա տարիներին ֆուտբոլն ավելի արագ եւ աթլետիկ կդառնա։ Բացի այդ կենտրոնական հարձակվողների դերն ավելի կնվազի, նրանց համար տեղ ավելի քիչ կլինի։

Ի տարբերություն պաշտպանների, հարձակվողների համար բարդ է հանդես գալ ամենաբարձր մակարդակում, երբ արդեն տարիքը բարձր է»,- Ալեքս Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է SportBild-ը։

Ռոնալդուն հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության, սակայն աշխարհի առաջնության վերաբերյալ հայտարարություն չի արել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English