08:41  ,  5 հուլիսի, 2024

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել 3 խաղացողի, որպեսզի գնի Նիկո Ուիլյամսին

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» կփորձի այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» 21-ամյա եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին, հաղորդում է Cadena Ser-ը։

Կատալոնական ակումբը գործարքի համար ֆինանսական միջոցներ ապահովելու համար պատրաստ է վաճառել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, բրազիլացի վինգեր Ռաֆինյային եւ ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։

Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու ջանքեր է գործադրում նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը մասնակցել է 37 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Նիկո Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English