08:05  ,  5 հուլիսի, 2024

Ռոնալդու․ Մենք եղել ենք, կանք եւ միշտ կլինենք

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչից առաջ ոգեշնչող գրառում է արել սոցիալական ցանցերում։

«Մենք եղել ենք, կանք եւ միշտ կլինենք։ Հավատացեք ինձ»,- գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով պորտուգալացի երկրպագուների լուսանկար։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիան հունիսի 5-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում